Կորպորատիվ
Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր բիզնեսի կամ հասարակական գործունեության անբաժան ուղեկիցը: Գործող օրենսդրության համաձայն անձը/անձիք/ բիզնեսի իրականացման նպատակով պետք է ստեղծի կամ ընկերություն (փակ բաժնետիրական, բաց բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ և այլն) կամ հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր: Գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում նաև ոչ բիզնես նպատակներով միավորումների ստեղծում (հասարակական կազմակերպություններ և այլն), որը նույնպես անուղղակի կերպով առնչվում է համընդհանուր բիզնես միջավայրի վրա: Ամբողջացնելով վերոգրյալը կարող ենք ասել, որ կորպորատիվ իրավունքը հանդիսանում է ճիշտ կազմակերպված բիզնես միջավայրի և հասարակական գործունեության կարևորագույն հիմնաքարը, իսկ բիզնեսի հաջողությունը պայմանավորված է դրա ճշգրիտ կազմակերպմամբ և իրավաբանական ընթացիկ սպասարկմամբ: Կորպորատիվ իրավունքի ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.
տեսնել ավելին...
Ավելին